Ուղեբեռի կորուստ

Եթե նշանակման օդանավակայան ժամանելուն պես Դուք չեք ստանում Ձեր ուղեբեռը, Դուք պետք է անմիջապես դիմեք օդանավակայանի աշխատակիցներին:

Ավիաընկերությունն ապահովում է ուղեբեռի որոնումները 21 օրվա ընթացքում` ուղեբեռը չստանալու մասին դիմումը ներկայացնելու պահից: Ձեր ուղեբեռը գտնվելուն պես այն կուղարկվի նշանակման օդանավակայան և Ձեզ հետ կապ կհաստատեն իրավասու աշխատակիցները:

Եթե գրանցված ուղեբեռը չհայտնաբերվի ուղեբեռը չստանալու մասին դիմումը ներկայացնելու պահից 21 օրվա ընթացքում, ուղևորն իրավասու է պահանջել փոխհատուցում, որը հասցվել է գրանցված ուղեբեռի կորստի պատճառով: Գրավոր պահանջները ուղարկվում են «Տարոն-Ավիա» ավիաընկերություն ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի անունով և քննարկվում են օրենսդրությամբ սահմանված ժամկետներում: Դրամական փոխհատուցման և դրա չափերի մասին որոշումը ընդունվում է՝ ելնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, Վարշավայի կոնվենցիայի և «Տարոն-Ավիա»-ի փոխադրումների Ընդհանուր կանոնների դրույթներից:

Էկոնոմ դասի տոմսեր կարելի է ձեռք բերել Ձեր քաղաքի ցանկացած գործակալությունում և «Տարոն-Ավիա» ավիաընկերության մոտակա գրասենյակում, ինչպես նաև ավիաընկերության կայքում:

Էկոնոմ դասը նախընտրած ուղևորներին ավիաընկերությունը թռիչքի ընթացքում առաջարկում է զովացուցիչ ըմպելիքներ: Ավիաընկերության չվերթների ժամանակ սնունդը առաջարկվում է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան: